JNEWS-ն իր ընթերցողին է ներկայացնում Ախալքալաքի քաղաքապետարանի ներքո գործող սոցիալական ծառայության 2020 թվականի կատարած աշխատանքը՝ թվերով:

Կրթության փոխհատուցման ծրագիր

Այս ծրագրից օգտվել է թվով 36 ուսանող, որի համար բյուջեից հատկացվել է 34 000 լարի: Ծրագրի շահառուներ են բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող՝ սոցիալապես անապահով, ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող ուսանողները:

Միանվագ նպաստ նորածիններին

Մեկ տարում քաղաքապետարանը միանվագ նպաստ է տվել 544 նորածնի, ընդհանուր հատկացվել է 150 100 լարի:

Առողջապահական ծրագրից օգտվել է 357 շահառու, ծախսվել է 197 320 լարի, իսկ դեղամիջոցների անվճար հատկացման ծրագրից՝ 51 շահառու, ծախսվել է 22 838 լարի:

Քաղաքապետարանի և հիվանդանոցի միջև կնքվել է պայմանագիր

Ծրագրից օգտվել է 208 քաղաքացի, բյուջեից ծախսվել է 27 359 լարի:

Սոցիալապես անապահով քաղաքացիների ծրագիր

Այս ծրագրից օգտվել է շուրջ 925 քաղաքացի, բյուջեից ծախսվել է 274 750 լարի:

Վետերանների օգնության ծրագրից օգտվել է 4 հոգի, բյուջեից ծախսվել է 6000 լարի:

Իսկ թաղման ծախսերի փոխհատուցման ծրագրից օգտվել է 4 շահառու, հատկացվել է 1250 լարի:

Տնային-կենցաղային պայմանների բարելավման ծրագրից օգտվել է 32 քաղաքացի, որի համար բյուջեից ծախսվել է շուրջ 35 700 լարի:

Ընդհանուր առմամբ՝ Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական ծառայության ծրագրերից օգտվել 2 161 շահառու, բյուջեից ծախսվել է 749 317 լարի: