Սամցխե-Ջավախքում հնարավոր է անտուն կենդանիների միջ-մունիցիպալ կացարան կառուցվի։
Կենդանիների միջ-մունիցիպալ կացարանի ծրագիրը ոչ կառավարական կազմակերպություն «Սոցիալական ծրագրերի ու զարգացման կենտրոն»-ն է ներկայացրել ի նկատի ունենալով ստեղծել լավ սարքավորված և բազմաֆունկցիոնալ հաստատություն: Որը համապարփակ ծառայություն կտրամադրի և տարբեր տեսակի ժամանակակից ծառայություններով կապահովի, ինչպես անտուն, այնպես էլ խնամքի տակ գտնվող կենդանիներին։
Տարածաշրջանում տարիների ընթացքում գոյություն ունեցող խնդրի լուծման նախաձեռնությունը Սամցխե-Ջավախքի շրջանային վարչակազմին է պատկանում: Իսկ ծրագրի շնորհանդեսը կազմակերպել էր «Սոցիալական ծրագրերի և զարգացման կենտրոն»-ը, որը ներկայացրել է Կենտրոնի գլխավոր կառավարիչ Լաշա Գեգեճկորին։
Հանդիպումը կայացել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային վարչությունում, որին մասնակցել են մունիցիպալիտետների քաղաքապետները, սակրեբուլոների նախագահները և Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ծառայության ներկայացուցիչները։
«Մարզպետարանի աշխատակազմը նշված խնդրի լուծման նպատակով ակտիվ համագործակցում է տարածաշրջանի մունիցիպալիտետների հետ, քանի որ կարծում ենք, որ կենդանիների կացարանի առկայությամբ կկարգավորվի տարածաշրջանում գոյություն ունեցող իրավիճակը, քաղաքակիրթ և մարդկային ձևերով», – հայտարարել է ծրագրի ներկայացման ժամանակ տարածաշրջանի նահանգապետ Կախա Սամխարաձեն։
Հանդիպման շրջանակներում քննարկել են կացարանի կառուցման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Մունիցիպալիտետների ղեկավարները համաձայնել են, որ խնդիրը տարածաշրջանի յուրաքանչյուր մունիցիպալիտետի հավասարազոր է անհանգստացնում և դա միասնական ուժերով է պետք լուծել։
Ծրագրի իրականացման դեպքում, միջազգային չափանիշներով ապահովված կացարանը տարածաշրջանի վեց մունիցիպալիտետին էլ կծառայի, իսկ արդյունքը՝ ինչպես անտուն կենդանիների, այնպես էլ քաղաքացիների անվտանգության խնդրի լուծում կլինի։
Այս մասին տեղեկացնում է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը