Ախալքալաքի կենտրոնական այգու մանկական խաղահրապարակի սղարանը ջարդված է, ինչի պատճառով երեխաները չեն կարողանում խաղալ։

Ջարդվածը քիչ է, դրան ավելացել է նաև անձրևաջուրը, որն էլ հավաքվել է սղարանի ներքևի մասում։ Մանկական այս խաղահրապարակը տրամադրել էր Հայաստանի «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը: Խաս Բախչա այգու խաղահրապարակներին հետևող կամ պատասխանատու անձ չկա:

Ախալքալաքի ենթակառուցվածքների բաժնի ղեկավարի խոսքերով, եթե հին սղարաններին ունեցել են 2-3 տարվա երաշխիք, ապա շինարարը պարտավոր է վերականգնել, եթե անցել է այդ ժամանակահատվածը, ապա կտեղադրվի նորը։

sgharan

Այգում նոր մանկական խաղահրապարակ տեղադրելու երկրորդ կոմպլեկտի համար մոտավոր 15-17 000 լարի գումար կտրամադրվի և համապատասխանաբար տարածքն էլ կմեծացվի։

«Մենք ունենք նոր ծրագիր, ըստ որի նոր սղարան և ճոճանակ պետք է տեղադրվի։ Ծրագիրը երբ կիրականացվի չեմ կարող ասել, ամեն ինչ կախված է բյուջեից», – ասաց Ախալքալաքի ենթակառուցվածքների ծառայության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը:

Գայանե Ակոջյան