Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 4 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 647:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 63 նոր դեպք։ Այս դեպքերից 10-ը գրանցվել է Ասպինձայում, 12-ը՝ Ադիգենում, 13-ը՝ Ախալցիխեում, 22-ը՝ Բորժոմիում, 4-ը՝ Ախալքալաքում և 2-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 733 անձ։ Ախալցիխեում՝ 729, Բորժոմիում՝ 298, Ադիգենում՝ 367, Ասպինձայում՝ 155, Ախալքալաքում՝ 116 և Նինոծմինդայում՝ 68:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 279 մարդ, որից 76-ը՝ Ախալցիխեում, 203-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 25 մարդ: Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 362, իսկ մահացածներինը՝ 16-ը:
Նման նյութեր:
Այսօր՝ հունվարի 21-ին, «Ջավախք» հիմնադրամը սկսել է սնունդ բաժանել Ախալքալաք քաղաքի անապահով ընտանիքներին: Յոթ ընտանիք ստացել է սննդի փաթեթ: Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
21.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 21-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 371: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝…
21.01.2021 | նորություններ
Մինչև տարեվերջ ծրագրվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել Վրաստանի չափահաս բնակչության 65%-ին, կամ 1,6 միլիոն մարդու: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջապահության ազգային…
21.01.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա մեծ քանակությամբ կարտոֆիլ, որը դեռևս չի վաճառվել, գնորդները դեռ քիչ են, չնայած, ըստ կարտոֆիլագործների, նկատվում է շարժ, մունիցիպալիտետում արդեն կարելի է տեսնել…
21.01.2021 | նորություններ
Ինչպես հայտնեցին Վրաստանի ճանապարհների վարչությունից Վրաստանում ներկա դրությամբ փակ ճանապարհներ չկան։
21.01.2021 | նորություններ
Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 1020 դեպք: Այս մասին հայտնում է Ներքին…
21.01.2021 | նորություններ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 137 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
21.01.2021 | նորություններ
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 307-ով՝ հասնելով 165 528-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների…
21.01.2021 | նորություններ