Ախալքալաքում, Աղմաշենեբելիի փողոցում կկառուցվի ջրահեռացման ջրանցք: Աշխատանքների մրցույթը չի կայացել, ուստի այն նորից կհայտարարվի։

Ինչպես Jnews-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը, ջրանցքը գտնվում է քաղաքի վերին մասում՝ «Լուկօյլ» գազալցակայանի մոտ։

«Սա «Լուկօյլի» դիմաց է, կեղտաջրերը կմաքրվեն ու կծածկվեն գլխավոր փողոցից ներս։ Առկա գրունտային ջրանցքը կմաքրվի և կծածկվի բետոնով։ Գլխավոր փողոցից կմտնի ներս»,- ասաց նա։

Մենք հետաքրքրվեցինք՝ նախատեսվո՞ւմ է ջրահեռացման ջրանցք կառուցել Աղմաշենեբելի-Սարգսյան փողոցների խաչմերուկում, որտեղ նույնպես միշտ ջուր է կուտակվում, ինչին Մովսիսյանը պատասխանեց.

«Այնտեղ ջուր է կուտակվում, այս հատվածի ասֆալտապատման աշխատանքները դադարեցվել են, որ ասֆալտը հանեն ու նորից փռեն: Մնացել է մի կտոր, այն պետք է ասֆալտապատվի: Դրանից հետո այնտեղ ջուր չի կուտակվի»։

drenaj

Աղմաշենեբելի փողոցում դրենաժային ջրանցքի տեղադրման մրցույթը՝ 26`462 լարիի չափով, հայտարարվել է նոյեմբերի 1-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն էր։ Այն չկայացավ մասնակիցների բացակայության պատճառով։ Նրա խոսքով, չկայացած մրցույթը կրկին կհայտարարվի։

Մրցույթի համաձայն՝ նախատեսվում է գրունտից մաքրել գոյություն ունեցող ջրահեռացման խողովակն ու ջրանցքը, ապամոնտաժել փողոցի երկու կողմերի բետոնե սալերը, տեղադրել 530 մմ ջրահեռացման խողովակ, տեղադրել մետաղյա վանդակաճաղ և այլն։