Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության բաժանմունքը այսօրվանից սկսեց Թբիլիսիի զբոսաշրջային թաղամասերի վերահսկումը` ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար: Այս մասին ասվում է բաժանմունքի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, առաջին փուլում Թբիլիսիի փողոցներում աշխատելու են պարեկային ոստիկանության 10 խմբեր: Նրանք կվերահսկեն Շարդենի փողոցը, Բամբակի շարքը (բամբիս ռիգի), Կոտե Ափխազի, Տաբիձեի, Վերցխլիս, Վախթանգ Գորգասալի փողոցները, Դավիթ Աղմաշանեբելի պողոտան, Եվրոպայի հրապարակը, Սաարբրյուկեն և Աբանոթուբանի տարածքը:
Հետիոտն պարեկային ոստիկանության աշխատակիցները Ներքին գործերի նախարարության ակադեմիայում անցել են հատուկ կուրս: Թեկնածուներին ընտրելու ժամանակ հատուկ ուշադրություն էր դարձվում նրանց անձնական հատկանիշներին և հաղորդակցման հմտություններին: Յուրաքանչյուր հետևակ պարեկային ոստիկան տիրապետում է մեկ կամ ավելի օտար լեզուների:
Պարեկային ոստիկանության բաժանմունքը չի բացառում, որ ակտիվ զբոսաշրջային շրջանի ընթացքում զբոսաշրջային տարածքներում տեղակայված պարեկային խմբերի թիվը կբարձրանա:
Ներքին գործերի նախարարության ղեկավարը և պարեկային ոստիկանության բաժնի պետ Թեյմուրազ Կուպատաձեն այսօր հանդիպել են նոր բաժանմունքի աշխատակիցներին, ովքեր անցնում են ծառայության:
«Թբիլիսիի փողոցներում զբոսաշրջային կենտրոնում կլինի հետիոտն պարեկային ոստիկան, ով կապահովի ոչ միայն մեր քաղաքացիների, այլև մեր քաղաքի հյուրերի անվտանգությունը: Սա հերթական քայլն է, որը ուղղված է պարեկային ոստիկանների թարմացմանը և բարեփոխմանը: Սա Ներքին գործերի նախարարության համակարգային թարմացման մի փոքրիկ բաղադրիչն է, որի ամբողջ ծրագիրը մենք կներկայացնենք հանրությանը մայիսի 31-ին` Ոստիկանության օրվա առթիվ», – ասաց Գախարիան:
«Պարեկային ոստիկանության ներկայացուցիչները առաջին անգամ են համագործակցում զբոսաշրջիկների հետ և հոգ տանում նրանց անվտանգության մասին, ապահովվածություն և հարմարավետություն են ստեղծում: Սա հիմնական նպատակներից մեկն էր և այս բաժանմունքի ստեղծման գաղափարը», – ասաց Կուպատաձեն:
Մայրաքաղաքի զբոսաշրջային վայրերում անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը ծագել է հանցագործությունների քանակի աճից հետո` անչափահաս երեխաների կողմից զբոսաշրջիկներից գումար ուզելու կամ փորձել գողանալ նրանց իրերը, ինչպես նաև խանգարում են գիդերի աշխատանքին: