Վրաստանի պարարվեստի միությունը մայիսի 19-ին Ախալցխա քաղաքում իրականացրեց պարի փառատոն, որին մասնակցում էր Ախալքալաքի Դիլիսկա գյուղի “Արէ” պարի համույթը։

paraton1

Փառատոնին մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջաններից պարային համույթներ։ “Արէ” համույթը փառատոնին ներկայացավ երկու համարով. “Ջավախքի քոչարի” և “Ռաճուլի”։ Պարող երեխաների ոգեւորությունը մեծ էր, քանի որ առաջին անգամ էին Ախալքալաքից դուրս մեծ բեմում ելույթ ունենում։

paraton

Պարուսույց Ռադիկ Եզոյանի խոսքով, նման փառատոնները առիթ են, որպեսզի երեխաները շփվեն եւ ծանոթանան նույն զբաղմունքի տեր այլ հասակակիցների հետ։ Եվ սա կարող է խթան հանդիսանալ աշխատելու, որպեսզի հետագայում ավելի մեծ բեմերում ելույթ ունենան։

paraton3

Համույթը Ախալցխայից վերադարձավ գովեստի խոսքերով ու պատվոգրերով։

paraton2