Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և կառավարության անդամները Թբիլիսիի Վակեի այգում ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի արձանին։
Վարչապետը շնորհավորել է բոլորին ֆաշիզմի հաղթանակի կապակցությամբ, սակայն նա առանձնահատուկ շնորհավորել է վետերաններին, քանի որ այս օրը նրանց է նվիրված։
«Ուզում եմ շնորհավորել բոլորին այսօրվա՝ ֆաշիզմի հաղթանակի օրվա կապակցությամբ: Հատկապես ուզում եմ շնորհավորել վետերաններին: Մեր պարտքն է գնահատել նրանց հերոսությունը, մենք պետք է նրանց մեր սրտում պահենք: Նրանք շատ թանկ մարդիկ են մեզ համար, քանզի նրանք իրենց կյանքն են զոհել մայր հայրենիքի համար։ Վրաստանը ունեցել է շատ զոհեր։ 300 000-ից ավել մարդ չվերադարձավ։ Որոշները հերոսի անուն են ստացել, որոշները անհայտ են։ Այսպիսով, այսօր մենք պատվում ենք բոլոր նրանց, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը մեր երկրի համար: Վրաստանին մաղթում եմ խաղաղություն եւ կայուն զարգացում: Կայունությունը շատ արժեքավոր է և բոլորս պետք է գնահատենք այն», – ասել է վարչապետը։