Պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու մեղադրանքով Վալեում ձերբակալվել է տաս մարդ, հաղորդում է ՆԳՆ մամլո ծառայությունը:
Կալանավորվածների թվում է՝ Վրաստանի մեկ քաղաքացի, Ադրբեջանի մեկ քաղաքացի և Բանգլադեշի ութ քաղաքացի:
Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները վրաց-թուրքական սահմանը խախտողներին նկատել են Ախալցխայի շրջանի Վալե գյուղում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան):
«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները փորձել են Վրաստանի պետական սահմանն անցնել Թուրքիայի ուղղությամբ` շրջանցելով սահմանային անցակետը », – ասված է հաղորդագրության մեջ:
Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-344-րդ՝ «մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձ» հոդվածի «Ա» կետի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործը, ինչը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ: