2017 թ.-ի մարտի 28-ին, Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմից օգտվել է Վրաստանի 55 հազար քաղաքացի, որից այս փուլում իրավական ժամկետներում Վրաստան չի վերադարձել 3000 մարդ: Այս մասին «Ինտերպրեսնյուսին» հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:
Ինչպես նշել է Խուցիշվիլին, այն անձինք, ովքեր դեռ չեն վերադարձել երկիր, նախարարությունը հայտնաբերել է: Ըստ նրա, այս փուլում չի կարելի ասել, որ այդ 3000 մարդը խախտել են 90-օրյա առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը, քանի որ այդ մարդկանց մի մասը կարող էր գնալ երկրներ, որոնց հետ Վրաստանը նույնպես ունի առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ:
«Միգուցե նրանցից ոմանք մեկնել են Ուկրաինա, Բելառուս կամ Թուրքիա: Հաստատ չի կարելի ասել, որ նրանք խախտել են 90-օրյա առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը, բայց մենք ներդրել ենք այդ մարդկանց պոտենցիալ ռիսկային խմբում և վարում ենք մոնիտորինգ, որ շրջաններից են նրանք մեկնել, թե ով են, ինչ կապեր ունեն, ինչը կարող է նրանց հետաքրքրել, և այլն: Հիմնականում, մեծ ռիսկեր դեռ չի եղել, քանի որ մեծ մասը գալիս են հետ: Այն երկրներից, որտեղ մեկնել են Վրաստանի քաղաքացիները, դեռ ազդանշան չկա», – հայտարարել է Շալվա Խուցիշվիլին:
Ըստ փոխնախարարի, այս տվյալները չեն ներառում անձանց, որոնք օգտվել են ցամաքային սահմանից:
«Օրինակ, եթե որևէ մեկը թռնի Բելառուսի, մնա այնտեղ մեկ շաբաթ, իսկ հետո ուղևորվի Լիտվա, այդպիսի անձինք այդ տվյալներում չեն մտնում», – նշել է Խուցիշվիլին:
Ինչ վերաբերում է այն երկրներին, ուր առավել հաճախ թռչում են Վրաստանի քաղաքացիները, ըստ Խուցիշվիլիի, այցելուների ամենամեծ ցուցանիշները արձանագրվել են այն երկրներում, որոնց հետ կան ուղիղ չվերթներ:
«Այցելուների ամենամեծ ցուցանիշները արձանագրվել է այն երկրներում, որոնց հետ կան ուղղակի թռիչքներ, ինչպես նաև որտեղ կա մեծ սփյուռք՝ Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Հունաստան և այլն: Դատելով այդ երեք ամիսներից, խոշոր ռիսկեր չկան: Կանխարգելիչ աշխատանքները, տեղեկատվական արշավները տվել են իրենց արդյունքը», – հայտարարել է Շալվա Խուցիշվիլին: