Այսօր Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Գիորգի Հաղթանակողի օրը (Գիորգոբա): Այդ առիթով, Վրաստանի Ուղղափառ եկեղեցիներում կանցկացվեն հանդիսավոր պատարագ:
Գիորգի Հաղթանակողը ապրել է II դարի վերջ և III դարի սկզբին Հռոմեական կայսրության փոքրասիական նահանգում՝ Կապադովկիայում: Նա ծնվել և մեծացել է ազնվականի ընտանիքում: Զինվորական հմտությունների շնորհիվ նա դառնում է Կապադովկիայի ղեկավարը: Ընդունելով քրիստոնեական հավատք, քաջարի մարտիկն իր վրա է սևեռում Դիոկղետիանոս կայսեր ատելությունն ու զայրույթը: Կայսեր հրամանով նա բանտ է նետվում, բայց չի հրաժարվում իր հավատից: Զնդանում նա դաժան խոշտանգումների է ենթարկվում՝ ծեծում են մահակներով և մտրակով, կապում սուր դանակներով անիվին, ոտքերին հագցնում են տաքացրած երկաթե երկարաճիտք կոշիկներ և այլն:
Բոլոր տանջանքներին դիմանալուց հետո, Սբ. Գիորգին չի հրաժարվում իր հավատքից: Այդ պատճառով, կայսեր հրամանով նա մահապատժի է ենթարկվում: Այդ ժամանակից ի վեր, Սբ. Գիորգին համարվում է արժանապատվության և քաջության կատարյալ օրինակ: Սրբանկարիչները պատկերում են նրան ձիու վրա, նիզակը ձեռքին, սարսափելի օձին սպանելիս: Սբ. Գիորգիի այս նկարը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսությանը, բարու հաղթանակը չարին: