Մոսկվան պատրաստակամություն է հայտնել հարաբերություններ հաստատել Ռուսաստանի և Վրաստանի խորհրդարանականների միջև: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բելգիացի գործընկերոջ Դիդյե Ռեյնդերսի հետ բանակցությունների ընթացքում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կողմերը Մոսկվայում հանդիպման ժամանակ պայմանավորվել են ստեղծել միջխորհրդարանական աշխատանքային խումբ:
«Մենք նաև պատրաստ ենք այլ ձևաչափերի, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Մենք հարևաններ ենք, և ընդհանուր շատ բաներ ունենք: Հետևաբար, մենք ողջունում ենք խորհրդարանականների նախաձեռնությունը», – հայտարարեց Սերգեյ Լավրովը:
Հիշեցնել, որ մի քանի օր առաջ «Վրաստանի հայրենասերների Դաշինք» կուսակցության անդամները Մոսկվայում էին և հանդիպել են Պետդումայի պատգամավորների հետ: