Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից: Նա որոշել է հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ:
Սաակաշվիլին այդ մասին հայտարարել է և քննադատել ուկրաինական կառավարության ներկայացուցիչներին, ովքեր ըստ նրա, դեմ են բարեփոխումներին և չեն պայքարում կոռուպցիայի դեմ:
«Մենք ասում էինք, որ ամեն ինչ հնարավոր է փոխել, նախագահ Պորոշենկոն ինձ ասում էր, որ նրան խոչընդոտում է Յացենյուկը: Մենք նրան օգնեցինք ազատվել Յացենյուկից, և ինչպես ավարտվեց ամեն ինչ: Նրանք շարունակում են թալանել երկիրը: Ես հոգնել եմ այս ամենից և որոշել սկսել պայքարի նոր փուլ: Թող նույնիսկ հույս չունենան, որ կկարողանան հեռացնել ինձ: Պայքարելու եմ մինչ հաղթանակ և այնքան ժամանակ մինչև չազատեմ Ուկրաինան կոռուպցիայից », – հայտարարել է Սաակաշվիլին:
Լուսինե Աստոյան