Մոտ 200 աշխատողներ, որոնք ներգրավված են Հարավային Կովկասի գազատարի ընդլայնման շինարարության ծրագրին, բողոքի ցույցեր են անցկացնում Վալեում, նրանք ունեն մի քանի պահանջներ իրենց գործատուներից:
Այս մասին հաղորդում է «Հարավային դարպասը» sknews.ge-ին: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ավելացնեն կրճատված աշխատանքային ժամերը, որոնք նվազել են, ինչի պատճառով նվազել է նաև աշխատավարձը 600 լարիից դառնալով 400 լարի: Նախկինում նրանք աշխատում էին 7:30-ից մինչ 19:00, համաձայն նոր ժամանակացույցի 8:00-ից մինչ 18:00: Երկրորդ պահանջը այն է, որ նրանց լրացուցիչ վճարեն շաբաթ օրվա աշխատանքի համար, քանի որ կիրակի օրվա աշխատանքի համար նրանց գնահատում են կեսը: Երրորդ պահանջն է բարելավել նրանց սննդի մենյուն:
Այսօր ցուցարարներից չորս մարդ գնացին բանակցությունների, որը տևեց մոտ մեկ ու կես ժամ: Հետո «Բեխտել-Էնկա» ընկերությունը հրաժարվեց կատարել նրանց պահանջները, և բանվորները շարունակում են բողոքի ցույցերը:
Նրանք ասում են, որ վաղվանից թույլ չեն տալու մեքենաների մուտքը դեպի կառավարման շենք, որոնք բերում են ուտելիք տնօրենների համար:
Այսօր ցուցարարները արդեն ցրվեցին, սակայն վաղը ցույցերը կշարունակվեն:
Էդիտա Բադասյան
Նյութի լուսանկարները դիտեք sknews.ge-ում: