Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասել է, որ բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կառաջարկեն տեղափոխել Թբիլիսիի մասնավոր կլինիկա՝ հետազոտության և, հնարավոր է, հետագա բուժման համար։
«Հնարավոր բարդություններից խուսափելու համար Միխեյիլ Սաակաշվիլիին կառաջարկեն տեղափոխել «Վիվամեդի» կլինիկա, որտեղ նա կհետազոտվի և անհրաժեշտության դեպքում կբուժվի»,- ճեպազրույցում ասել է ԱԴ նախարարը։