Մեկնարկել են Հայաստանի ու Վրաստանի միջև նոր կամուրջի կառուցման աշխատանքները: «Բարեկամություն» կամուրջը կառուցվելու է Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա:
Կամուրջի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 6 մլն եվրո արժողությամբ վարկ է տրամադրել: Գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը:
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Կարսելաձեն և ՎԶԵԲ նախագծի ղեկավար Անդրևեյ Մակսիմովիչը համաձայնեցրել են նախագծեի մանրամասները:
«Բարեկամություն» կամրջի կառուցման մասին պայմանագիրը կնքվել է 2018-ի հունվարին Երևանում: Շինարարությունն իրականացնելու է իրանական Ariana Tunnel Dam Co ընկերությունը:
Ավելի վաղ, կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել էր «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը։ Մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել էին և անցել մրցութային հաջորդ փուլ: