Եթե համաճարակային ցուցանիշը գերազանցի 4%-ը, կառավարությունը կարող է որոշում կայացնել նոր լոքդաունի մասին: Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Նախարարի խոսքով, իշխանությունները վերահսկում են համաճարակային իրավիճակը և այս պահին եզրափակվում են միայն առկա սահմանափակումների պահպանման վերահսկողության ուժեղացմամբ:
«Դրականության մակարդակի հետ մեկտեղ մենք հետևում ենք վարակի զարգացման տեմպերին: Մոտեցումը մնում է նույնը: Երբ դրականության մակարդակը լինի 4%-ից բարձր, դա կնշանակի, որ մենք պետք է սկսենք արդեն խոսել լոքդաունի, փակման, խստացումների մասին:
Այս փուլում մենք դիտարկում ենք իրավիճակը: Մեր մոտեցումն է հնարավորինս խստացնել կանոնների պահպանումը և մոնիտորինգը, քանի որ մենք ուզում ենք, որ արդյունավետ կառավարման պայմաններում տնտեսությունը կանգ չառնի, քանի որ մենք գիտենք, թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել:
Այսօր ամենամեծ սպառնալիքը ռեստորանային օբյեկտներն են ներկայացնում, որտեղ պարտադիր պայմաններին հետևում են ամենից քիչը: Այլ ոլորտների մասին խոսք չկա: Այս փուլում խոսքը միայն ամենաբարձր ռիսկայնություն ունեցող հաստատությունների մասին է, որոնցում անցկացվում են սոցիալական միջոցառումներ», – ասել է նա: