Մամուկա Բախտաձեն շնորհակալություն հայտնեց խորհրդարանական մեծամասնությանն իրեն վստահելու և Վրաստանի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար:

Նրա խոսքերով, նա խորհրդարանին կներկայացնի իր տեսլականը մի շարք սկզբունքների հիման վրա.

«Ես կներկայանամ խորհրդարանում իմ տեսլականով, որը հիմնված կլինի հետևյալ սկզբունքների վրա.
Առաջինը` վրաց ժողովրդի պատմական ընտրության ավարտը և Վրաստանի եվրաատլանտյան տարածությունում լիարժեք ինտեգրումը: Այս տեսանկյունից «Վրացական երազանքը» մեծ հաջողություններ ունի, և այդ հաջողությունները պետք է խորացվեն և ամրապնդվեն:

Երկրորդ` բոլոր անհրաժեշտ ոլորտներում մենք կիրականացնենք նորարարական և հիմնարար բարեփոխումներ: Այդ բարեփոխումների արդյունքում մենք կստեղծենք նոր տնտեսական մոդել, խաղի նոր արդար կանոններով, որը կնպաստի յուրաքանչյուր վրացի ընտանիքին, մեր յուրաքանչյուր քաղաքացուն: Մենք կարող ենք, և կնվազեցնենք ժողովրդավարության բարձր մակարդակի և տնտեսական իրավիճակի միջև առկա բացը: Բնականաբար մենք կշարունակենք հետագա զարգացումը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:

Երրորդը` փոքր կառավարության հայեցակարգն է, Վրաստանը կարիք ունի փոքր և միաժամանակ ճկուն և արդյունավետ պետական գերատեսչությունների: Միևնույն ժամանակ ես նպատակահարմար եմ համարում այդ ստորաբաժանումների ինստիտուցիոնալ և հասարակական վերահսկողության ամրապնդումը, միևնույն ժամանակ, հակակոռուպցիոն գծում:

Չորրորդ սկզբունքը, որը ես պետք է անկեղծ ասեմ, իմ կյանքի գլխավոր գերակայությունն է` կրթությունը, նորարարությունը և երիտասարդությունը: Հենց մոտիվացված կրթությունը, լի ձեռնարկատիրական ոգևորությամբ, և որ ամենակարևորն է, իրենց հնարավորություններում վստահ երիտասարդությունը կբերի արդյունքներ, որը կոչվում է Վրաստանի ընդգրկումը զարգացած տնտեսական երկրների շարքերում:

Հենց նման Վրաստանն է, համարվում միակ և այլընտրանքային առաջարկը մեր աբխազ և օս եղբայրների համար վերադառնալու միասնական ընտանիք», – հայտարարեց Մամուկա Բախտաձեն:

Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացրեց ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեին` որպես վարչապետի թեկնածու:

Նյութը արտատպված է Новости Грузия կայքից