Այս օրերին Ախալքալաքի որոշ փողոցներում ընթանում են ճանապարհների վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ ասֆալտապատման համար: Երևանյան փողոցի բնակիչները բողոքում են, որ ասֆալտապատումից հետո իրենց տները կհայտնվեն ավելի ցածր դիրքում, քան փողոցը:
poxoc1
Ասֆալտապատումը Երևանյան փողոցի բնակիչների համար ուրախության հետ մեկ տեղ առաջացրեց անհանգստություն: Փողոցներն ասֆալտապատելուց հետո բնակիչների տները փողոցից մոտ 30-40 սմ ցածր դիրքում կհայտնվեն և ավտոտնակների դռները չեն բացվելու:

-«Մինչև հողը չհանեն չի լինի, մարդուն գարաժին վառոդը չի բացվի, ջուրը ներս է վազում: Մենակ շինելուն կաշեն ու կսեն այսպես է, ինչ նշանակություն ունի իրենց շինելը, եթե մեր տները ջրի մեջ է: Առնվազն 20-30 սմ պիտի փողոցը իջեցվի: Մնացած փողոցները լավ է տակը քարով հիմք է շարած, մեր փողոցը հող է մենակ», – բարձրաձայնում է Երևանյան փողոցի բնակիչ Ալբերտ Սողոյանը:

poxoc5

Երկար սպասված ասֆալտապատումը չարդարացրեց բնակիչների սպասելիքները:
-«Գոնե մի քիչ իջեցնեն, հայաթներս ու տներս ջոկվի, այսպես չի լինի, եթե գործ են անում, թող նորմալ անեն, արդյունք ունենանք, ոչ թե վերացական: Հազար տարի է սպասում ենք կարգ ու կանոնի, բանից դուրս է գալիս, որ մեր փողոց դա չի հասել: Թող նորմալ անեն, բնակիչներիս էլ մեղք է, հազար տարի է կեսերս չամուռի մեջ քայլում ենք», – բողոքում է մեկ այլ բնակիչ Քիշմիշ Պարոնյանը:

Երևանյան փողոցը ասֆալտապատվելու է մինչև Երևանյան-Նազարեթյան խաչմերուկն ընկած հատվածը, ինչը հարուցել է մյուս հատվածի բնակիչների դժգոհությունը: Բնաիկչներից մեկը վրդովված ասում է՝ «Ինչ է, Նազարեթյանից այն կողմ «փակ զոնա» է: Ինչու են փողոցը կիսատ վերանորոգում: ինչքան կարելի է այսպես»:

poxoc3

Ախալքալաքի Վարչության ենթակառույցների և ճանապարհների հարցերով մասնագետ Ռազմիկ Նահատակյանի խոսքերով՝ չեն կարող փողոցը իջեցնել. «Երևանյան փողոցը պետք է ավելի բարձր լինի մյուս փողոցներից, որպեսզի ջուրը հոսելու տեղ ունենա, հակառակ դեպքում՝ եթե իջեցնենք լիճ է առաջանալու: Պետք է այնպիսի հարթույթան վրա ասֆալտապատվեն փողոցները որ ջուրը հոսելու տեղ ունենա»:

poxoc4

Դեմիրճյան, Աղամալյան, Ուկմերսկայա, Նազարեթյան, Սարգսյան, Երևանյան փողոցների բնակիչները իրենց միջոցներով փոխում են տներից մինչև կենտրոնական ջրատարի ջրագծերն ու կոյուղիները, որպեսզի խուսափեն հետագայում ասֆալտը քանդելուց: Սակայն փողոցի կենտրոնական ջրագիծը և կոյուղին չի վերանորոգվում:
Ընդհանուր հաշվարկով տեղական բյուջեի միջոցներով ասֆալտապատվելու է 1, 586 կմ ճանապարհ և երկու բազմաբնակարան շենքի բակ, որը կազմում է 1 478 326 լարի: Ճանապարհների շինարարական աշխատանքներն իրականացնում է ոչ տեղական «Արալին» ՍՊԸ-ն:
poxoc2
Աղունիկ Այվազյան