Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի փոխնախագահն ընդունել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափը և ստացել կովիդ-անձնագիր:
Մայիսի 10-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի փոխնախագահ Գայոզ Լոմսաձեն պատվաստվել է Pfizer պատվաստանյութի երկրորդ դեղաչափով Քութայիսիի Արևմտյան Վրաստանի բժշկական կենտրոնում: Նա Ախալքալաքի առաջին բնակիչն էր, ով որոշեց, որ պիտի պատվաստվի:
69-ամյա Գայոզ Լոմսաձեն իրեն լավ է զգում, նա և իր ընտանիքի անդամները վերադառնում են տուն:
Լոմսաձեն ցանկանում էր գրանցվել Pfizer-ով պատվաստվելու համար, իսկ Ախալքալաքում այդ հնարավորությունը չկար, միակ ազատ տեղը Քութաիսիում էր, ուստի նա ընտրել էր այդ կլինիկան: Նա պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է ապրիլի 17-ին՝ նույն կլինիկայում:
Լոմսաձեի խոսքով՝ ինքը սկզբում անհանգստանում էր, բայց այժմ հանգիստ է ու գոհ է իր որոշումից:
Նրան ասել են, որ 95%-ով չի վարակվի կորոնավիրուսով, իսկ եթե հանկարծ վարակվի, ապա հեշտությամբ կանցկացնի հիվանդությունը:
Նշենք, որ Գայոզ Լոմսաձեն 2020-ի աշնանը կորոնավիրուսով վարակման ժամանակ նրա մոտ հիվանդության ընթացքը բավականին բարդ է եղել, նա բուժում է ստացել կովիդ-կլինիկայում: