Իրավապահները վերջին չորս ամսում, ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 24-ը երկրի ողջ մասշտաբով տարբեր ժամանակ անցկացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, անօրեն շրջանառությունից առգրավել են 18 կիլոգրամ թմրանյութ, տարբեր տիպի հոգեմետ նյութեր:
Այս մասին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Մամուկա Ճելիձեն՝ այսօր անցկացված ճեպազրույցին:
Նույն ժամանակահատվածում թմրահանցանքի համար պատասխանատվության է ենթարկվել 754 մարդ:
Նրա տեղեկությամբ, Ներքին գործերի նախարարության աշխատակիցները թմրահանցանքի համար ձերբակալել են Իրանի վեց քաղաքացու: