Եվրախորհրդարանն աջակցել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների համար վճարովի էլեկտրոնային գրանցման ներդրմանը:

Օրինագիծը, որը նախատեսում է Զբոսաշրջության մասին տեղեկատվության և լիազորման Եվրոպական համակարգի ստեղծումը (European Travel Information and Authorisation System — ETIAS), աջակցեցին Եվրախորհրդարանի 494 անդամներ, 155-ը` դեմ, 30 ձեռնպահ ձայներով:

Սահմանային հսկողության նոր համակարգը կգործարկվի 2021 թվականից: Էլեկտրոնային թույլտվության արժեքը կազմում է 7 եվրո: Թույլտվությունը/լիազորությունը անվճար է լինելու մինչ 18 տարեկան և 70 տարեկանից բարձր անձանց համար:

Մեկ անգամ թույլտվությունն անցնելուց հետո այն կգործի երեք տարի:

Դիմորդը հայտը լրացնելուց հետո գրեթե անմիջապես կստանա թույլտվությունը:

Անհատական տվյալների հետ կապված հարցերից բացի, դիմումը կպարունակի հարցեր, անցյալում դատվածությունների կամ հակամարտության գոտիներում դիմումատուի մնալու վերաբերյալ: Սա թույլ կտա իշխանություններին որոշել, թե արդյոք նա վտանգ հանդիսանում է ԵՄ ժամանելուց առաջ: Այս դեպքում ուղևորին թույլ չի տրվում մտնել ԵՄ:

Ըստ Եվրապատգամավորների, ստուգումը չի առաջացնի խնդիրներ ուղևորների համար:

«Սա պարզ գործընթաց կլինի, առցանց-ստուգում, որը նրանք կանցնեն, նախքան ԵՄ գնալը», – ասաց Եվրախորհրդարանի անդամ, Կինգա Գալը:

Եվրախորհրդարանի նախաձեռնությունից հետո այն պետք է աջակցի նաև ԵՄ Նախարարների խորհուրդը:

Եվրահանձնաժողովում կարծում են, որ սահմանային նոր կառավարման համակարգը կբարելավի սահմանների կառավարումը, կնպաստի ապօրինի միգրացիայի կանխմանը և կամրապնդի հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարը: