Վրաստանում աճել է ընտանեկան բռնության վերաբերյալ բողոքներով ոստիկանություն դիմողների թիվը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի պետ Լոնդա Տոլորայան հայտարարում է, որ ՆԳՆ-ն աշխատում է սահմանափակող երաշխիքների մոնիտորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ:

«Որպես մարտահրավեր է մնում դիմողների ցուցանիշը, քանզի բռնացողը սովորաբար ընտանիքի անդամ է, իսկ մարդիկ, իհարկե, ձեռնպահ են մնում ընտանիքի անդամի դեմ դիմում գրելուց: Մի շարք դեպքերում, երբ զգացմունքները նվազում են, նախնական ցուցմունքները փոխվում են: Սահմանափակող օրդեր (հրամանագիր) համարվում է պահեստային միջոց, որը չի բացառում այն փաստը, որ դրանից հետո կսկսվի հետաքննությունը, իսկ այնուհետև տեղի կունենա ընտանեկան բռնություն իրականցնողի կալանավորումը, նրա ձերբակալումը, հետաքննություն, դատապարտում և այլն», – նշում է Տոլորայան:

Վիճակագրությունը հրապարակել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով. 2014 թ.-ին գրանցվել է ընտանեկան բռնության 591 դեպք, 2015 թվականին` 901, 2016 թվականին` 1 416 դեպք, 2017 թվականին` 2 192 դիմում, 2018 թվականի առաջին եռամսյակում, արդեն գրանցվել է ընտանեկան բռնության ավելի քան 1000 դեպք:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով, վերջին չորս տարիների ընթացքում զգալիորեն աճել է թողարկված Սահմանափակող օրդերների (հրամանագիր) քանակը. 2014 թ. Ոստիկանության ծառայողները գրել են 817 օրդեր, 2015 թվականին` 2 հազար 598, 2016 թվականին` 2 հազար 877, 2017 թվականին` 4 հազար 370, 2018 թվականի առաջին եռամսյակում` հազար 402 օրդեր: