Նոր ուսումնական տարվանից երկրորդ դասարանում դասերի տևողությունը 45 րոպեի փոխարեն կլինի 40 րոպե:
Բացի այդ հիմա արդեն 1- ից 6-րդ դասարաններին կտրամադրվեն նոր դասագրքեր:
«Հուսով եմ, որ նորացված դասագրքերի, դասավանդման նոր մոտեցումների և դասերի կրճատման շնորհիվ, երկրորդ դասարանի աշակերտների համար, նոր ուսումնական տարին այն աշակերտների համար, ովքեր սեպտեմբերի 17-ին կգան դպրոց, շատ հետաքրքիր կլինի », – ասաց Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին:
Գիգաուրին նաև ասաց, որ աշակերտներին սպասվում են նորարարություններ: Մասնավորապես, ի հայտ կգան նոր առարկաներ, որոնք առավելագույնս կհամապատասխանեն դպրոցականների տարիքին: Կլինեն ավելի քիչ տնային հանձնարարություններ ու ավելի շատ դասարանային և դպրոցական ակտիվություններ:
«Այս տարի առաջին փուլում նոր ուսումնական ծրագիրը ներդրվելու է առաջինից մինչ վեցերորդ դասարանների համար: Կարևորն այն է, որ յուրաքանչյուր դասարանում կլինեն տեխնիկապես թարմացված և բովանդակությամբ այնպիսի դասագրքեր, որոնք ամբողջովին տարբերվում են մեթոդաբանական մոտեցմամբ », – հայտարարել է Գիգաուրին:
Կրթության փոխնախարարը նշել է, որ գործակալության նպատակն է երեխաներին սովորեցնել որպեսզի նրանք ձգտեն հմտությունների ձեռքբերմանը, այլ ոչ թե նյութերը անգիր անելուն: Գիգաուրիի կարծիքով, կարևոր է, որ երեխաները տրամաբանորեն մտածեն ու ավելի քիչ ժամանակ ծախսեն տնային աշխատանքի վրա, ինչը հաճախ նրանց համար բեռ է դառնում և ոչինչ չի տալիս: