Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդես է գալիս մեծամասնության նախաձեռնությունների դեմ, որոնք նախատեսում են Վրաստանի նախագահի համընդհանուր ընտրությունների չեղարկում և նրա լիազորությունների նվազեցում:
Գիորգի Մարգվելաշվիլին «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում հերթական անգամ անդրադարձել է Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցին:
«Եթե ես անեմ իդեալական հայտարարություն, միթե մենք կունենանք իդեալական սահմանադրություն: Եթե նրանց դուր չի գալիս իմ հայտարարությունը, մենք կունենաք ուրիշ Սահմանադրություն»,- Վրաստանի նախագահը հարցով դիմեց, այսպիսով արձագանքելով Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը:
Անհամաձայնությունները Վրաստանի նախագահի և Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի միջև սկսվեց այն բանից հետո, երբ Մարգվելաշվիլին իր դժգոհությունը հայտնեց Սահմանադրության մեջ հնարավոր փոփոխությունների վերաբերյալ, ինչը կարող է առաջացնել նախագահական համընդհանուր ընտրությունների վերացմանը և նախագահի լիազորությունների նվազեցմանը:
Կոբախիձեն պատասխանել է, հայտարարելով, որ եթե Մարգվելաշվիլին չդադարի քննադատել մեծամասնության սահմանադրական նախաձեռնությունը, Խորհրդարանը արդեն 2018թ.-ից չեղյալ կհայտարարի նախագահական համընդհանուր ընտրությունները:
Լուսինե Աստոյան