Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Վրաստանում մինչ հունիսի 8-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի:

Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում սպասվում է +20, +25, արևելյան Վրաստանի ցածրադիր վայրերում՝ +24, +29 աստիճան:

Գիշերը և երեկոյան ժամերին Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան: