Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ Երևանում պայքարի դուրս եկած ցուցարարներն այսօր առավոտվանից փակում են մայրաքաղաքի փողոցները, թույլ չտալով տրանսպորտի երթևեկությունը: Ոստիկանությունը հանդես է եկել կոչով:

Ապրիլի 16-ի առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ցուցարարներին կոչ է անում չդիմել որևէ բռնի գործողության և հարգանքով վերաբերվել ոստիկաններին:

Իսկ ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ:

«ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում»,-ասվում է ոստիկանության հայտարարությունում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել են Բաղրամյան փողոցը՝ փորձելով խցանում ստեղծել քաղաքի տարբեր հատվածներում։ Ցուցարարները փակել են նաև Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։ Մյասնիկյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է։

Ցուցարարները մեզ հետ զրույցում ասացին. «Հեղափոխություն ենք ուզում, որպեսզի մեր երկրում օրենքը գերակայի, որ մարդիկ լավ ապրեն»:

Ցուցարարները վարորդներին կոչ են անում միանալ իրենց և պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

«Իմ քայլը» շարժման անդամները քիչ առաջ փակեցին «Հաղթանակ» կամուրջը, ինչպես երեկ հանրահավաքի ընթացքում հորդորել էր շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Արի հրապարակ, տեր կանգիր քո ազատությանը և ուրեմն քայլ արա՝ մերժիր Սերժին» վանկարկում են ցուցարարները:

Ցուցարարները այս պահին շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա: Մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներում երթևեկությունը կաթվածահար է:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել իշխող Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստը, որի ընթացքում միաձայն որոշվել է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Իսկ ընդդիմությունը մասսայական բողոքի երթ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

merjir serjin

boxoq

akcia

ak

box

Քրիստինե Մարաբյան