Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղում կայացավ ֆուտբոլի մրցույթ, նվիրված գյուղի բնակիչ Ալիկ Մինասյանի հիշատակին։
Մրցույթին մասնակցում էին Ախալքալաքի 17 գյուղերի թիմեր։ Մրցաշարը կազմակերպել էին Բուռնաշեթի երիտասարդները, իսկ ֆինանսական աջակցությունը ցուցաբերել էին մոսկվայաբնակ Քոչոյան Գագիկը, Կուրղինյան Գրիգորը, Մինասյան Արթուրը և Ավագյան Գրիգորը:
Կիսաեզրափակչում հաղթանակի համար մրցում էին Իխտիլա, Մուրջախեթ, Բուռնաշեթ և Ազավրեթ գյուղերի թիմերը։
Բուռնաշեթում հավաքվել էին տարբեր գյուղի բնակիչներ և աջակցում էին իրենց թիմերին։
Առաջին հորիզոնականը գրավեց Մուրջախեթի թիմը, երկրորդը՝ Բուռնաշեթը և երրորդ հորիզոնականը Ազավրեթի թիմը։
Թիմերի պարգևատրման արարողությունից հետո, խաղի մասնակիցները ծաղիկ խոնարհեցին Ալիկ Մինասյանի գերեզմանաքարին։
Գայանե Ակոջյան