«OPEN Georgia» միջազգային կարատեի առցանց մրցույթում W.K.F-ի կանոնների համաձայն, KATA-ի և KUMITE-ի սպորտաձևերում ախալքալաքցի մարզիկները կրկին նվաճել են մրցանակային հորիզոնականներ:

Տվյալ մրցումներն անցկացվել էին W.K.F-ի (Համաշխարհային կարատեի ֆեդերացիա) հովանու ներքո, որը կազմակերպել էին Վրաստանի ազգային կարատե-դո ֆեդերացիան և Վրաստանի սպորտի նախարարության և մարտարվեստի կոնֆեդերացիան: Հուլիսի 20-ից 30-ը UVENTEX պորտալում տեղի ունեցավ մարզիկների գրանցումը մրցաշարին: Մրցույթին մասնակցում էին 12 երկրներից ավելի քան 120 մարզիկներ:

1

Այս մրցումներին մասնակցում էին նաև Ախալքալաքի մարզադպրոցի 5 մարզիկ՝ մարզիչ Ռաֆայել Դարբինյանի գլխավորությամբ, որոնցից երեքը զբաղեցրել են հետևյալ մրցանակային հորիզոնականները.

Աքսաննա Ավետյանը (աղջիկներ) 16-17 տարեկան, KATA-ի և KUMITE-ի տարբերակով գրավել է 1-ին տեղ:

Կիմա Նորսոյանu (աղջիկներ) 14-15 տարեկան, զբաղեցրել է 1-ին տեղը KUMITE, 2-րդ տեղը՝ KATA տարբերակով:

Ռաֆայել Դարբինյանը (վետերաններ) 46-55 տարեկան, KATA սպորտաձևում գրավել է 3-րդ տեղը: