Թբիլիսիում ավտոկայանատեղիի մասին տեղեկատվությունը կարող եք ստանալ հատուկ կայքէջից`TP.ge
Ինչպես այսօրվա կառավարության նիստում հայտարարեց մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն, կայքի միջոցով հնարավոր կլինի վճարել ինչպես տուգանքը, այնպես էլ կայանման վճարը:
«Բացի այդ, նրանք կկարողանան ծանոթանալ կանոններին ու այլ տեղեկատվության», – հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետը:
Ըստ Կալաձեի, Ցաբաձե N2 փողոցում կբացվի կենտրոնական գրասենյակը, որը կսպասարկի քաղաքացիներին:
Կախա Կալաձեն քաղաքացիներին կոչ արեց հետևել ավտոկայանատեղիի կանոններին: