Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել Շիդա Քարթլիի նախկին նահանգապետ Կախա Սամխարաձեն, իսկ Ակակի Մաչուտաձեն` Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետը, աշխատելու է Շիդա Քարթլիի նահանգապետարանում:
Կախա Սամխարաձեն Շիդա Քարթլիի նահանգապետի պաշտոնում աշխատել է մեկ տարուց մի քիչ ավելի: Նրա նշանակումը եղել է 2017թ.-ի փետրվարին:
Ակակի Մաչուտաձեն Սամցխե-Ջավախքի նահանգապետի պաշտոնը զբաղեցրել է 2013 թ.-ից: Մինչ այդ նա ՆԳՆ Պետական անվտանգության Սամցխե-Ջավախքի գործակալության (դեպարտամենտ) տարածաշրջանային բաժնի ղեկավարն էր: