Հունիսի 2-ին Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը նշում են Քուռ գետի պաշտպանության օրը:
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Քուռ գետում ջրի որակի պարբերական մոնիտորինգ է իրականացնում 19 կետերում, իսկ երեք ամիսը մեկ անգամ` 33 կետերում:
Քուռ գետի պաշտպանության օրվա կապակցությամբ փորձագետները գետից վերցրել են ջրի նմուշներ, որոնց արդյունքների մասին հայտնի կդառնա մի քանի օր անց:
Քուռ գետի պաշտպանության օրը սահմանվել է 1999 թվականին: Այն Անդրկովկասի ամենամեծ գետն է: Ադրբեջանում և Հայաստանում գետը կոչվում է Քուռ, իսկ Վրաստանում՝ Մտկվարի:
Գետը սկիզբ է առնում Թուրքիայի տարածքում գտնվող Հայկական լեռնաշխարհից և թափվում Կասպից ծով: Գետը հոսում է երեք պետությունների տարածքով՝ Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, որոնցից վերջին երկուսի համար այն գլխավոր գետն է համարվում: Քռի ավազանի մի մասը (հիմնականում նրա ամենամեծ Արաքսի վտակը) տեղակայված է Հայաստանի և Իրանի տարածքում:
Գետի երկարությունը 1,364 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 188 հազար կմ²: