2016 թվականի Արցախաադրբեջանական շփման գծում քառօրյա մարտերից 2 տարի անց jnews-ը իր ընթերցողին է ներկայացնում «Բանակի մայրը» ֆիլմը, որում նկարահանվել է զոհված հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստ Ներսիսյանը:
Ֆիլմը որդու կորցրած կնոջ մասին է, ով անցնում է որդու ճանապարհով, որը այդպես էլ նրա համար տունդարձի ուղի չդարձավ։ Ֆիլմը՝ որոշ կրճատումներով դիտեք ներքևում։