Այսօր Դիլիսկա գյուղում նշվեց գյուղի տոնը:

diliska 6

Տոնակատարությանը ներկա էին Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, շրջանային ժողովի և քաղաքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, դիլիսկեցիներ և հյուրեր ժամանած այլ գյուղերից:

diliska8

Միջոցառման կազմակերպման ծախսերը հոգացել էր ռուսաստանաբնակ Փիլոս Մանուկյանը:

diliska9
Օրվա տոնական մասը գեղարվեստական համարներով ապահովեցին Դիլիսկա գյուղի պարի խումբը, «Վաչիան» համույթը, Դիլիսկա գյուղի դպրոցի բարձր դասարանի աշակերտները, անհատ կատարողներ և նույնիսկ մանկապարտեզի սաները:

diliska 11

diliska7

diliska 2

Skype տեսակապի միջոցով հյուրերին և գյուղացիներին ողջունեց բարերար Փիլոս Մանուկյանը, ով իր խոսքում նշեց, որ ինքը նույնպես սովորել է այն դպրոցում, որի բակում այսօր միջոցառումն էր կայանում, ցավոք լավ չի կարողանում խոսել հայերեն, սակայն միշտ կլինի իր հայրենի գյուղին աջակցող:

diliska 4

diliska11

diliska10

Պատգամավոր Հենզել Մկոյնը նշեց, որ տեղական իշխանությունները ևս ձեռնամուխ կլինեն հոգալու գյուղի խնդիրները, առաջնային կարևորեց ճանապարհաշինությունը։ Հյուրերը գյուղացիների ուղեկցությամբ այցելեցին դպրոցի և մշակույթի տան շենքեր, որոնք բարեկարգման կարիք ունեն: Տեղական իշխանության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ գյուղի բարերարների հետ միասին կկարողանան իրագործել բարեկարգմանն ուղղված ծրագրեր։

diliska 3

diliska 1

Սոնա Տոնականյան