2017 թվականին Վրաստանում ամուսնությունների թիվը նվազել է 5,6% -ով, իսկ ամուսնալուծությունների թիվը ավելացել 7,2% -ով:Այս մասին տեղեկատվություն տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականին գրանցված ամուսնությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 5.6 տոկոսով և կազմել է 23684: Առաջին ամուսնության միջին տարիքը կանանց համար կազմել է 27.4, և տղամարդկանց համար 30.2:
Ինչ վերաբերվում է ամուսնալուծություններին, ապա 2017 թվականին գրանցված ամուսնալուծությունների թիվը կազմել է 10222, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.2 տոկոսով:
Ամենաշատ թվով ամուսնություններ գրանցվել է Թբիլիսիում`6,984, ամենաքիչը՝ Շիդա Քարթլիում 1514: Թբիլիսին առաջատարն է ամուսնալուծությունների վիճակագրության մեջ, այս ցուցանիշը այնտեղ կազմում է 3 731 է: Ամենաքիչ ամուսնալուծություններ գրանցվել է Շիդա Քարթլիում` 651: