Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունն ակտիվորեն կներգրավվի դեղձի բերքահավաքի գործընթացին:
Վրաստանում դեղձը սկսում է հասունանալ հունիսի կեսերին: Հուլիսին բերքահավաքի գործընթացը մտնում է ակտիվ փուլ:
«Արդեն մի քանի տարի է, փորձ է կուտակվում ինչպես նոր առեւտրային ուղիների որոնման, այնպես էլ ենթակառուցվածքների ուղղությամբ: Մենք պատրաստ ենք, եւ ես կարծում եմ, որ սեզոնը հաջող կլինի », – հայտարարել է Դավիթաշվիլին:
2018 թ. հուլիսի 2-ի դրությամբ Վրաստանից արտահանվել է գրեթե 3 000 տոննա դեղձ, ինչը 9 անգամ գերազանցում է 2017 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Արտահանված մրգի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1.6 միլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա արտահանման մեծ մասը կատարվել են դեպի Ռուսաստան ու Ադրբեջան: Արտահանումը իրականացվել է նաև ՝Ուկրաինա, Ղազախստան, Քաթար եւ Միացյալ Արաբական Էմիրություններ:
Անցյալ տարի, սեզոնի գագաթնակետի ժամանակ, մեկ կիլոգրամ դեղձի մեծածախ գինը տատանվում էր 30-70 թեթրիի (ոչ ավել քան 0.2 դոլար) սահմաններում:
Անցյալ տարի Ազգային սննդի գործակալության Գուրջանի գրասենյակում ստեղծվել է բուսասանիտարական եւ մաքսային ծառայությունների ներկայացուցիչներից կազմված խումբ: Ըստ «մեկ պատուհանի» սկզբունքի, մասնագետները իրականացրել են մրգի արտահանման հետ կապված բոլոր ընթացակարգերը: