Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում այսօր կքննարկի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա նախագահական վետոյի հաղթահարման հարցը։
Առաջինն այս հարցը քննարկվել է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում, որի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել վետոյի հաղթահարմանը։ Կառույցի ղեկավար Անրի Օհանաշվիլին հայտարարել էր՝ «հանձնաժողովում վետոն հաղթահարված է, հարցը այսպիսով փակված է»։
Նախագահ Զուրաբիշվիլին վիճահարույց օրինագիծը վետոյի էր ենթարկել մայիսի 18-ին։