Այսօր, ապրիլի 29-ին, Ախալցիխեում, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարության ներկայացուցիչները հանդիպեցին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին պետական հաստատություններում ուսանողների ստաժավորման ծրագիրը ներկայացնելու նպատակով:
Հանդիպումը տեղի ունեցավ Ախալցիխեում, Սամցխե-Ջավախեթի համալսարանի Զազաձեի անվան կոնֆերանս-դահլիճում: Ներկայացումը վարում էր Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի քաղաքացիական ինտեգրման վարչության պետ Էլիսո Լոմիձեն:
Ստաժավորման ծրագրի նպատակն է բարելավել Վրաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների զբաղվածության հեռանկարները, և ի վերջո, նրանց նպաստել քաղաքացիական ինտեգրման գործընթացին:
Հանդիպմանը ներկա էին 30 ուսանողներ, այդ թվում` Ախալքալաքից: Նրանց ծանոթացրեցին ստաժավորման ծրագրին և պատմեցին, թե ո՞ր պետական հաստատություններում կարող են ստաժավորում անցնել, ինչպես գրանցվել և մասնակցել ծրագրին:
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարության գրասենյակը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար իրականացնում է նախագիծ` ՄԱԿ-ի Վրաստանի Ասոցիացիայի և Պետծառայության Ազգային բյուրոյի հետ համագործակցությամբ: Նպատակն է խրախուսել երիտասարդների զբաղվածությունը, խթանել նրանց ներգրավվածությունը և քաղաքացիական ինտեգրումը:
Ծրագիրն իրականացվում է անցած տարվանից, պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլու նախաձեռնությամբ: Այս ծրագրի շրջանակներում 20 պետական հաստատություններում ստաժավորում է անցել 65 ուսանող:
Ստաժավորման ծրագրին մասնակցելու հայտերը պետք է ներկայացվեր մինչև մարտի 30-ը, սակայն վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 6-ը: