Ախալցիխեում տեղի ունեցած ԱՃՊ հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը տուժել են:
Ականատեսների տեղեկատվության համաձայն, Ախալցիխե քաղաքի մուտքի մոտ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է վերահսկողությունը եւ բախվել է ծառին:
Ավտոմեքենայում գտնվել է երեք մարդ: Շտապօգնության բրիգադը բազմաթիվ վնասվածքներ ստացած տուժածներին տեղափոխել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:
Ըստ բժիշկների, տուժածների առողջական վիճակը կայուն է: Նրանց տրվում է համապատասխան օգնություն:
ՆԳՆ-ը գործ է հարուցել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչը հանգեցրել է անձի մահվան: