2017 թվականի դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան Ախալքալաքի կենտրոնական հրապարակում, քաղաքի հիմնական տոնածառի մոտ անցկացվեց տոնական միջոցառում և հրավառություն:
Ախալքալաքի տոնական երեկույթին մասնակցում էին «Ջավախք», «Վաչիան», «Մուրջի» պարային համույթները, աշուղական դպրոցի «Աշուղական» համույթը, ինչպես նաև մենակատարներ և երաժշտական այլ խմբեր:
երաժշտական կատարումներ, պարեր, նվերներ, շնորհավորանքներ և հրավառություն՝ այսպես մեկնարկ տրվեց 2018 թականին Ախալքալաքում:
Արթուր Մոսոյան