Դիլիսկա գյուղից ազատ ոճի ըմբշամարտի ըմբիշները մեկ ամիս շարունակ մասնակցեցին 3 մրցաշարի, որտեղ նրանք նվաճեցին 16 մեդալ:

Առաջին մրցաշարը, որին մասնակցում էին Դիլիսկայի մարզիկները, տեղի ունեցավ Չոխատաուրիում, մարտի 9-11-ը: Մկոյան Մաքսիմը և Ղազարյան Վանյան այս մրցաշարում արժանացան արծաթե մեդալի: Նահատակյան Վաղինակը նվաճեց բրոնզե մեդալ:

sportsmen2

Մարտի 17-ից 18-ը Թբիլիսիում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, Դիլիսկայի մարզիկները նվաճեցին ընդհանուր առմամբ 11 մեդալ: 3 մարզիկ` Գրիգորյան Արմանը, Զոպունյան Հայկը և Գոդրձյան Ռուդիկը գրավեցին 1-ին տեղ: 3 մարզիկներ նվաճեցին արծաթե մեդալներ` Գոգորյան Մյասնիկը, Կարախանյան Վարը և Գաբրիելյան Հայկազը: 5 մարզիկներ նվաճեցին բրոնզե մեդալներ` Կրջացյան Անուշը, Աղաբաբյան Հովհաննեսը, Ադամյան Համլետը, Գաբրիելյան Վոլոդյան և Ղազարյան Վանիկը:

sportsmen 3

Քոբուլեթիի մրցաշարից, որը տեղի է ունեցել մարտի 16-18-ը, Դիլիսկայի երկու մարզիկները նվաճեցին մրցանակային հորիզոնականներ: Գաբրիելյան Գառնիկը և Գաբրիելյան Վազգենը Ախալքալաքի համար նվաճեցին ոսկե մեդալներ: