Հունիսի 8-ից 10-ը Վրաստանի Բաղդաթ քաղաքում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցույթ, որին մասնակցել են Ախալքալաքի սպորտ դպրոցի սաները։

Մրցույթին մասնակցել են Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիադայի մրցանակակիր մարզիկներ՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից։

Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղից 13 տարեկան Խդրյան Համլետը՝ 48 կգ քաշայինում գրավել է երկրորդ հորիզոնական, իսկ 12 տարեկան Գոգորյան Ռոմանը՝ 29 կգ քաշայինում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

sport

Մրցույթի կազմակերպման նպատակն էր տարածաշրջանում ազատ ոճի ըմբշամարտի տարածումը։
Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և գովասանագրերով։