Այսօր` օգոստոսի 24-ին, Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նորանշանակ պետնախարար Թեա Ախվլեդիանին ծանոթական այցով ժամանել է Ախալքալաք:

Ախալքալաքում առաջին հանդիպումը կայացել է Սամցխե-Ջավախեթիի համալսարանի դահլիճում: Պետնախարարը հանդիպել էր Ախալցիխեի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների և համալսարանի դասախոսական կազմի հետ:

Թեա Ախվլեդիանիին աշխատանքային այցի ընթացքում ուղեկցում էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, իշխող կուսակցության համամասնական ընտրացուցակով պատգամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետերը և տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ:

 tea

Հանդիպման ժամանակ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարար Թեա Ախվլեդիանին ներկայացել և խոսել է առաջիկա աշխատանքների մասին, որը նա նախատեսում է իրականացնել նախարարի պաշտոնում: Այնուհետև Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն ներկայացրել է համալսարանի գործունեությունը:

Դրանից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Սամցխե-Ջավախեթիի համալսարանի վիճակը և ուսանողներին կրթական ծրագրերին մասնակցելու մեծ հնարավորությունների ընձեռումը, ինչպես նաև նոր մասնաճյուղի բացումը, որը կվերապատրաստի երկաթուղայիներին-մասնագետներին, որպեսզի տեղի բնակիչները հնարավորություն ունենան հետագայում աշխատել ԲԹԿ երկաթուղում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև COVID-19 համավարակի ընթացքում լեզվի չիմացության հետ կապված խնդիրները և դրանք դրսևորվել են փոխհատուցման կայքերում գրանցման, Արդարադատության տանը և պետական այլ հաստատություններում հերթերի ժամանակ:

Շոշափվել է նաև լեզվի չիմացության խնդիրը՝ որպես բնակչությանը պետական դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու խոչընդոտ, ինչպես նաև այն ուսանողների խնդրին, որոնք, վրացական համալսարաններում սովորելուց հետո, մնում են առանց աշխատանքի:

Այսօր Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարը մասնակցել է նաև երկօրյա թրեյնինգի բացմանը, որը կազմակերպվում է Բորժոմիում` Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակի նախաձեռնությամբ: