Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ինտենսիվ ձյան պատճառով ավտոտրանսպորտի երթևեկությունը դժվարացել է:
Այս մասին հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը:
«Գուդաուրի-Կոբի ավտոճանապարհի հատվածում առատ ձյան պատճառով արգելվում է կցորդային և կիսակցորդային տրանսպորտային միջոցների երթևեկությունը, այլ տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է», – ասվում է ճանապարհային Դեպարտամենտի հայտարարության մեջ:
Երթևեկությունը թույլատրվում է միայն բարձր անցանելիության և հակասայթակման շղթաներով մեքենաներին:
Միևնույն երթուղու 134-կմ-135 կմ հատվածում (Դարիալի կիրճ), տրանսպորտային միջոցների տեղաշարժի ժամանակ արգելվում է կանգառը: