Freedom House Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2017 թ.-ի քաղաքական և քաղաքացիական ազատությունների իր վերջին զեկույցը աշխարհի 195 երկրների համար:
Freedom House-ը 195 երկրներից ազատ է համարել 87-ին, մասամբ ազատ` 59-ին և 49-ին, որպես ոչ ազատ երկրներ: Կազմակերպությունը աշխարհի քարտեզի վրա ներկայացնում է երկրները երեք գույներով. կանաչով նշված են` ազատ երկրները, դեղինով` մասամբ ազատ, մուգ կապույտով` ոչ ազատ երկրները:
Կովկասի երկրների թվում, Հայաստանն ու Վրաստանը նշված են դեղին գույնով, այսինքն, որպես մասամբ ազատ երկրներ: Ինչպես քաղաքական այնպես էլ քաղաքացիական ազատության տեսակետից Վրաստանը ստացել է 3 միավոր: Freedom House-ի զեկույցում Ադրբեջանը նշված է, որպես ոչ ազատ երկիր: Զեկույցում նշվում է, որ վերջին տասնամյակում իրավիճակը Ադրբեջանում, միայն վատթարացել է:
Տարածաշրջանի երկրներ Ռուսաստանը և Իրանը նույնպես ներառված են ոչ ազատ երկրների խմբում: Թուրքիան թեև մասամբ ազատ երկրների շարքում է, սակայն աղյուսակները ցույց են տալիս, որ իրավիճակը Թուրքիայում կտրուկ վատթարացել է զանգվածային ձերբակալությունների պատճառով, որոնք հաջորդել են անցյալ ամռանը տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:
Freedom House-ի փորձագետները նշում են, որ 2016 թ.-ին քաղաքացիական, քաղաքական ազատության պահպանման իրավիճակը Ռուսաստանում անընդհատ վատթարանում է: Երկրում նախորդ տարվա ազատության մակարդակի հետ համեմատ գնահատականը կրճատվել է երկուսով` իջնելով մինչ 20 միավոր: Համաշխարհային քաղաքական վարկանիշում Ռուսաստանը ամենացածր` յոթերորդ մակարդակի վրա է, իսկ քաղաքացիական ազատություններին հետևելու առումով` վեցերորդ: Կարևոր իրադարձությունների թվում, որոնք ազդել են երկրի դիրքին համաշխարհային վարկանիշային աղյուսակում, փորձագետները կարևորեցին 2016 թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, երբ, չնայած ընտրողների աննախադեպ ցածր մասնակցության, բարձր որակավորված մեծամասնությունը Դումայում ստացավ «Միացյալ Ռուսաստան» կուսակցությանը:
Ամենավատ ցուցանիշով երկրների ցանկում են միանգամից երկու նախկին խորհրդային հանրապետություններ. Freedom House-ի փորձագետները Ուզբեկստանի քաղաքացիական և քաղաքական ազատությունները գնահատել են երեք միավոր: Մեկ միավորով ավելի բարձր էր Թուրքմենստանը: