«Ազգային ուսումնական ծրագիրը փոխվել է, դպրոցական դասագրքերի որակը բարելավելու նպատակով», – հայտարարել է Վրաստանի Կրթության փոխնախարար Թեմուր Մուրգուլիան:
Ըստ նրա` դասագրքերի գնահատման չափանիշները փոխվել են, ակնկալիքներ կան, որ դրանց որակը զգալիորեն կբարելավվի և քաշը կկրճատվի: Այդ նպատակով դպրոցական դասագրքերը նախատեսվում է տպագրել մի քանի մասերով:
«Ազգային ուսումնական ծրագիրը փոխվել է, փոխվել է գրքերի գնահատման չափանիշը, ակնկալիք կա, որ այն ավելի լավը կլինի: Ինչ վերաբերում է քաշին, ապա կան երկու ուղղություն: Առաջինը, թղթի պարամետրերի փոխելն է, թեև այստեղ պետք է հաշվի առնել բազմաթիվ նրբություններ: Երկրորդ, մեծ գրքերը բաժանվելու են մասերի, ինչը մեզ հնարավորություն կտա աշակերտներին առաջարկել ավելի թեթև քաշով գրքեր», – լրագրողների հետ զրույցում ասել է Մուրգուլիան: