Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի դպրոցում խոնավ է, ամենուր բորբոս: Ամենամյա փորձերը ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը ձախողվել են: Դպրոցում զգացվում է կենտրոնական ջեռուցման սուր պակասը:
Փոքր Խանչալի գյուղի դպրոցում սովորում է 73 աշակերտ: Դպրոցի շենքը կառուցվել է 1962թ.-ին: Դասասենյակները փոքր են, ձմռանը ջեռուցվում է փայտի վառարաններով, թեև գյուղում կա բնական գազ: Յուրաքանչյուր տարի գյուղի միջոցներով դպրոցում անցկացվում է վերանորոգում, սակայն ապարդյուն, բարձր խոնավության պատճառով դպրոցում նոր վերանորոգումը արագ փչանում է:
Ըստ բնակիչ Հազկերտ Վարդանյանի, կենտրոնական ջեռուցման համակարգը դպրոցում պարտադիր է:
«Գյուղում կա բնական գազ, ինչու մեր դպրոցում չպետք է լինի գազի ջեռուցում: Եթե լինի ջեռուցման համակարգ, ապա դպրոցում կնվազի խոնավությունը: Դասարաններում խոնավության պատճառով աճել են սնկեր»:
Դպրոցի տնօրեն Համլետ Մահտեսյանը խոսում է բորբոսի դեմ պայքարի դժվարության մասին:
«Անցյալ տարի, գրեթե 10 000 լարի դպրոցի միջոցներից ծախսվել է, փոխվել ենք հատակները, արվել է կոսմետիկ վերանորոգում, սակայն քանի որ շատ խոնավ է, մենք չկարողացանք ամբողջապես լուծել այդ խնդիրը: Այս տարի կրկին պետք է վերանորոգենք մոտ 5 000-6 000 լարիի չափով: Քանի որ մեր գյուղում կա գազ, լավ կլիներ, որ դպրոցն ունենար գազի ջեռուցում, մենք իհարկե արդեն գնել ենք ևս մեկ մեքենա վառելափայտ, մենք լիովին ապահովված ենք վառելափայտով: Մենք պայքարում ենք բորբոսի դեմ, բայց ամբողջությամբ լուծել խնդիրը չկարողացանք, հավանաբար, այն դասասենյակներում, որտեղ բորբոս կա կբետոնապատենք»,- ասել է տնօրենը:
Բորիս Ղարսլյան