Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը սկսել է նախապատրաստական հաստատությունների մեթոդիստների և ծրագրի կոորդինատորների վերապատրաստում։ Ուսուցման ընթացքին ներկա է գտնվել կրթության և գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին և ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Գիորգի Մաչաբելին։

Դասընթացի ընթացքում մեթոդիստները ծանոթացել են վաղ և նախադպրոցական կրթության չափանիշներին։ Ինչպես նաև ինչ գիտելիքներ, հմտություններ և մոտեցումներ են հարկավոր 21-րդ դարի քաղաքացուն, ինչ է նշանակում “վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության մասին” Վրաստանի կանոնադրությունը և երեխաների պաշտպանության կոնվենցիան, թե որոնք են երեխաների զարգացման հիմնական առանձնահատկությունները։

Ախալքալքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Զառա Բարբարյաը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ախալքալքի մանկապարտեզների դաստիարակները նույնպես կանցնեն դասընթացներ, նրանք սպասում են, որպեսզի Թբիլիսիից զանգեն և նրանց կանչեն։

Դասընթաց-մոդուլը բաղկացած է 33 նստաշրջանից, յուրաքանչյուր նստաշրջանի տևողությունը 2 ժամ է։ Դասընթացները կգնահատվեն 100 բալային սիստեմով, որի հաջողությամբ հանձնելու համար դաստիարակ-մանկավարժները պետք է հավաքեն 100-ից 60 բալ։

Դասընթացները մշակվել են Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կողմից: