Խանդո գյուղի բնակիչները անհանգստացած են օտարերկրյա ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության խնդրով, ուստի չգիտեն ում դիմեն և ինչպես ձևակերպեն ապահովագրություն։
Այսօրվանից Վրաստանում օտարերկրյա ավտոմեքենաների ապահովագրությունը դառնում է պարտադիր: Խանդո գյուղի բնակիչներին այդ մասին տեղեկացրել են Բավրա-Նինոծմինդա անցակետում։ Գյուղի որոշ բնակիչների մեքենաները ռուսական գրանցում ունեն։
“Անցակետում ինձ տվեցին մի թուղթ, որում գրված էր, որ օտարերկրյա քաղաքներում գրանցված ավտոմեքենաները պետք է Վրաստանում անցնեն ապահովագրություն, գրված է, որ կարող ենք ապահովագրության համար դիմել Լիբերթի, Թիբիսի և Սաքարթվելո բանկերին, գնացինք Սաքարթվելո բանկ, աշխատակիցները ասացին, որ նրանք տեղյակ չեն ինչի մասին է խոսքը”, – ասաց բնակիչներից մեկը։
Մենք փորձեցինք պարզաբանել, թե ինչպես կարող են ապահովագրել ավտոմեքենաները, դիմելով “Պարտադիր ապահովագրության կենտրոնի” առցանց տեղեկատու-օպերատոր Մարիամ Բիծկինաշվիլիին։
Այն անձինք, ովքեր մինչև 2018 թվականի մարտի 1-ը չեն անցել ապահովագրություն, կտուգանվեն Վրաստանի օրենսդրության համաձայն 100-200 լարիով։
Օտարերկրյա պետությունում գրանցված ավտոմեքենաների սեփականատերերը, Վրաստանի տարածք մուտք գործելիս պետք է ապահովագրեն տրանսպորտային միջոցը Վրաստանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում։ Պարտադիր ապահովագրությունը կփոխհատուցի փոխադրամիջոցի մասնակցությամբ պատահարի հետևանքով առաջացած վնասը (տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ/վարորդի անունն պարտադիր չէ): Արտերկրում գրանցված ավտոմեքենայի սեփականատերը կամ վարորդը պետք է պարտադիր ապահովագրությունը գրանցի սահմանային անցակետում, որտեղ ահնրաժեշտ է ավտոմեքենայի տեխզննման վկայականը:
Պարտադիր ապահովագրությունը կարող են ձեռք բերել Ապահովագրական կենտրոնում, ապահովագրողի մոտ, գործակալի կամ բրոքերի և էլեկտրոնային վճարման միջոցով:
Ապահովագրությունը տրվում է ինչպես նյութական, այնպես էլ էլեկտրոնային։
Պարտադիր ապահովագրության համար պարտադի է՝ ավտոմեքենայի տեխզննման վկայականի երկու կողմերն, ապահովագրության սկզբնաժամկետն ու վերջնաժամկետը, հիմնական պայմանները, ապահովավճարը։
Ապահովագրությունը կսկսի գործել, երբ որ համապատասխան օրաքանակի համար վճարումը իրականացված կլինի և այն գործում է միայն Վրաստանի տարածքում։ Գրանցումը իրականացվում է ինչպես պարտադիր ապահովագրության կենտրոնում, այնպես էլ բանկերում, վճարում կարող են անել բոլոր տերմինալներով։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ հասցեով։
Մոտոցիկլները, որոնց շարժիչի հզորությունը 50 խ/մ է, պետք է վճարեն 15 օրը 20 լարի, 30 օրը 35լարի, 90 օրը 70 լարի, 1 տարին – 215 լարի։
Ապահովագրություն պետք է անցնեն թեթև ավտոմեքենաները, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը 3 500 կգ է, նստատեղերի քանակը (բացի վարորդի տեղից) 8-ից ավել չէ, ավտոբուսերը, որոնց նստատեղերի քանակը (բացի վարորդի տեղից) 8-ից ավել է, բեռնատար մեքենաները, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը 3 500 կգ-ից ավել է, կցորդավոր մեքենաները, գյուղատնտեսական մեքենաները և մասնագիտացված ինքնագնաց մեքենաները:
Գայանե Ակոջյան