Ախալքալաքի շրջանում բուժաշխատողների համար անցկացվում է կարմրուկի դեմ անվճար պատվաստում:
Մինչ 40 տարեկան բոլոր բուժաշխատողներին, ովքեր չեն պատվաստվել և չեն հիվանդացել կարմրուկով, կատարվում է անվճար պատվաստում: Ցանկացողներին դիմել շրջանային հիվանդանոց: Պատվաստանյութը տրամադրում է Հասարակական Առողջապահության կենտրոնը: